Ինչպես հաղորդում է . INTERFAX.RU լրատվական գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշլինը մինսկյան եռակողմ բանակցությունների ընթացքում հայտնել է, որ Դոնբասում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 7 հազար մարդ:
Նա տեղեկացրել է, որ զոհվածների քանակն ամենայն հավանականության գերազանցում է ներկայիս տվյալները, քանի որ մեծ թիվ են կազմում նաեւ անհետ կորածները:
Վերջում նա ասել է, որ Ուկրաինայի իշխանություններն ապացուցել են, որ կարողնում են պատերազմել խաղաղ բնակչության դեմ՝ ավելացնելով, որ հակամարտությաունը պետք է լուծել միայն բանակցությունների սեղանի շուրջ: