«168 ժամ» թերթը գրում է. ««Այն, որ Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են»,- թերթի հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
«Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նրանք այս կողմից այն կողմ են մղվում՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում։ Նրանք մեկ ցանկանում էին Թուրքիային ներգրավել կարգավորման գործընթացում, մեկ՝ Գերմանիային, Գերմանիան եկավ՝ իր սցենարն առաջ քաշեց, որը ձեռնտու չէ ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ձեռնտու չեն ամերիկացիները, նրանք արդեն ասում են՝ բոլոր բանալիները Մոսկվայում են, իսկ Մոսկվան ասում է, որ՝ «ոչ», բանալիները Մինսկի խմբի ձեռքում են...»,- ասել է Տարասովը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում