«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետականները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են՝ ինչն Է ավելի կարևոր՝ հողակտորը, թե մարդկային կյանքերը՝ նշելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները ոչ մի ռազմավարական նշանակություն չունեին, և Էլի նման անհեթեթություններ։
Իսկ երեկ Էլ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գերազանցելով բոլորին, հայտարարեց, թե «կորցրած հողը ամայի տարածք Էր, չպետք Է ծանրանալ այդ խնդրի վրա։ Սա, ինչպես ասում են, վերջն Է։ Այո՛, ծանրանալ պետք չէ, պետք է թեթևորեն հանձնել այդ «ամայի տարածքը», որի ազատագրման համար 1994թ. հայկական ուժերը 4 ամիս շարունակ կատաղի մարտեր են մղել, որոնց արդյունքում մենք ունեցել ենք 400 զոհ։ Թե այդքանից հետո ինչպես կարելի է բնորոշել այս հանրապետականի հայտարարությունը, թողնում ենք նրա ու նրա կուսակցապետի խղճին։ Սակայն մի բան նա, բոլոր հանրապետականներն ու մնացած «պացիֆիստները», որոնք այդքան մտահոգվում են զոհեր չտալու մասին, մոռանալով արդեն իսկ հեղված մեր 400 հերոսների արյունը, էլ չասած՝ ապրիլին այդ դիրքերում զոհված տղաների մասին, ահա, բոլոր այդ մարդիկ պատասխան են տալու։ Թող մի րոպե անգամ չմտածեն, որ այսպես հեկտար առ հեկտար մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հողը հանձնելով թշնամուն՝ ի վերջո, կարողանալու են կոտրել մեր ժողովրդի ոգին ու պարտադրել պարտվողական համաձայնագիր։ Չի լինելու նման բան։ Վկան՝ ապրիլյան պատերազմում վիրավորված մեր քաջերն են, որոնք փափագում են օր առաջ վերադառնալ սահման՝ կիսատ գործն ավարտին հասցնելու։ Նրանց և մեր հայրենիքը սիրող քաղաքացիների համար այլևս ակնհայտ դարձավ որ հանրապետական այս վարչախումբն ու հայրենասիրությունն անհամատեղելի երևույթներ են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում