Հասարակություն 

Գառնեցիներն այսօր ևս փակել են Գառնի-Երևան ճանապարհը

Այսօր՝ մայիսի 21-ին, մի քանի հարյուր գառնեցիներ կրկին փակել են Գառնի-Երևան ճանապարհը:

Հիշեցնենք, որ նրանք երեկ ևս փակել էին նշված ճանապարը՝ այն անանցանելի դարձնելով մեկ ամբողջ օր և բացելով միայն երեկոյան:

Գառնեցիների պահանջը նույնն է՝ դադարեցնել «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգրի» իրականացումը և Ազատի կիրճից դուրս բերել ծանր շինտեխնիկան:

Ըստ որոշ տեղեկությունների, այսօր Գառնի է մեկնելու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հենց գյուղացիները մեղադրում են իրենց խնդիրների մեջ:

Նշենք, որ գառնեցիների խնդրին անդարդարձել է նաև Analitik.am կայքը:

Նույն շարքից