Հասարակություն 

Զանգվածային ծեծկռտուք՝ Դոնի տենիկական համալսարանի մոտ

Երեկ երեկոյան Դոնի տեխնիկական համալսարանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 80 մարդ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները նշելով, որ արդյունքում 12 մարդ է հոսպիտալացվել:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ միջադեպի որոշ մասնակիցները դեմքները փակած են եղել բժշկական դիմակներով, ոմանք էլ զինված են եղել մահակներով:

Որոշ տեղեկություններով, ծեծկռտուքի մասնակիցները եղել են ֆուտբոլային ակումբի երկրպագուներ: Մասնավորապես նշվում է  «Ռոստով» ակումբի անունը:

Հավելենք, որ միջադեպի մասնակիցներից 13-ն արդեն վարչական տույժ  են ստացել:

Նույն շարքից