Քաղաքական գլխավոր 

ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմ» չի ուզում Ռուսաստանի հետ. Դաշինքի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքը նոր «սառը պատերազմ» չի ցանկանում Ռուսաստանի հետ: TVN հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք վաղուց ենք նկատել, թե ինչպես է Ռուսաստանն ակտիվորեն մեծացնում իր ռազմական ուժը: Իսկ ՆԱՏՕ-ն միայն պատասխանում է այդ գործողություններին՝ ամրացնելով պաշտպանությունը, խուսափելով լարվածության աճից և կողմ լինելով երկխոսությանը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ  Ստոլտենբերգը նշել է, որ այս պահին ՆԱՏՕ-ն ուղիղ սպառնալիք չի տեսնում իր անդամների համար. «Սա ռազմավարական գործընկերություն չէ, որին ձգտում էինք «սառը պատերազմից» հետո: Միևնույն ժամանակ սա առճակատում չէ, մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ»»,-հավելել է նա:

Նույն շարքից