Հասարակություն 

140 ուղևոր տեղափոխող օդանավի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

EgyptAir ավիաընկերությանը պատկանող օդանավի կործանումից 15 ժամ անց նոր միջադեպ է գրանցվել մեկ այլ ուղևորատար օդանավի մասնակցութամբ:

Խոսքը վերաբերում է Ֆրանսիայից Քուվեյթ թռչող Boeing 737-ին, որ օդաչուները քնել են հենց թռիչքի ժամանակ: Դրա մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վերջիններս չեն պատասխանել Իտալիայի և Հունաստանի կարգավորողների կանչերին:

Ակնթարթներ անց օդ է բարձրացվել երկու F-16 կործանիչ, քանի որ մտավախություն է եղել ահաբեկչության մասով:

Երբ օդանավի բերդուղեկցորդները նկատել են իրենց ուղեկցող կործանիչները, գնացել են օդաչուների խցիկ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում և այնտեղ տեսել են քնած օդաչուներին:

Օդանավում այդ պահին եղել է 140 ուղևոր, այն թռչել է «ավտոպիլոտով»:

Նույն շարքից