Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ճապոնիան առաջիկայում չի մասնակցելու միջազգային կոալիցիայի Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի դեմ ուղղված օդային հարձակումներին:
Այդ մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Էսիհիդե Սուգան, նշելով որ Ճապոնյան ամրապնդելու է արտերկրում ճապոնացի դիվանագետների անվտանգությունը:
Նա նշել է, որ նման միջոցառումների անհրաժեշտությունն առաջացել է ահաբեկիչների կողմից իրականացված մահապատիժներից հետո, երբ ԻՊ գրոհայինների կողմից սպանվել են ճապոնացի երկու լրագրողներ:
Սակայն , չնայած այս հանգամանքին, Ճապոնիայի իշխանություններն որոշել են ձեռընպահ մնալ դաշնակիցների օդային հարվածների իրենց մասնակցությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԻՊ ահաբեկիչներն իրականացրել էին ճապոնացի 2 պատանդների մահապատիժն, որոնց ազատ արձակման համար նրանք պահանջել էին 200 միլիոն դոլար: Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ գործարքի մեջ չեն մտնի ահաբեկիչների հետ: