Թաիլանդը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nation թերթին, որն իր հերթին հղում է անում թագավորության արտգործնախարար Դոն Պրամուդվինաիին:
«Ռուսաստանը խոսք է տվել աջակցել ԵՏՄ-ին անդամակցելու Թաիլանդի հայտը»,-ասել է թագավորության ԱԳ նախարարը՝ նշելով, որ գործընթացը ընթացքի մեջ է և հավելելով, որ Թաիլանդը դեռ չի կատարել բոլոր ներքին փոփոխությունները համապատասխան հայտ ներկայացնելու համար:
«Ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի դեպի եվրասիական տարածք թաիլանդական արտահանման համար և կնպաստի Թաիլանդի ու ԵՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը: Մենք սպասում ենք, որ ԵՏՄ անդամ երկրները կաջակցեն մեզ միությանն անդամակցելու ճանապարհին»,-հավելել է Պրամուդվինաին: