Հետախուզության և քաղաքացիականն ավիացիայի անվտանգության վերլուծության ֆրանսիական բյուրեն (BEA) հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված այն ինֆորմացիան, որ կործանված Egypt Air ավիաընկերությանը պատկանող օդանավի սրահում ծուխ է հայտնվել:
Երեկ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ եգիպտական օդանավի սրահում ողբերգությունից մի քանի րոպե առաջ ծուխ է հայտնվել:
Հիշեցննք, որ եգիպտական օդանավը կործանվեց մայիսի 19-ին: Դրա սրահում կար 66 մարդ: