Հասարակություն 

Պենտագոն. Քրդերը դաշնակիցների օդուժի օժանդակությամբ ազատագրել են Քոբանի քաղաքը

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Թուրքիայի սահմանագլխին գտնվող ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող սիրիական Քոբանի քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ գրոհայիններից:

 

Այդ մասին պաշտոնապես հայտնել է դաշնակիցների օդուժի գլխավոր հրամանատար Ջեյմս Թերին, նշելով, որ քուրդ աշխարհազորայիններն, ԱՄՆ-ի ու դաշնակիցների օդուժի օժանդակությամբ ազատագրել են Քոբանի քաղաքը:

 

Հիշեցնենք, որ որոշ մերձավորարեւելյան լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ քրդերը ազատագրել են քաղաքը, սակայն Պենտագոնը միայն նախօրեին է պաշտոնապես հավաստել այդ լուրն, իսկ պետքարտուղար Ջոն Քերին այն համարել է կարեւոր հաղթանակ ԻՊ ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

 

 

Նույն շարքից