Հասարակություն 

Հիվանդանոցում մահացավ Ալավերդու աղմկահարույց սպանության գործով վիրավորը

Այսօր` մայիսի 21-ին, էրեբունի բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում:

Մայիսի 19-ին, կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:

Մանրամասները`  shamshyan.com-ում:

Նույն շարքից