Հասարակություն 

Մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը. Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին, ինչի մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:

Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին:

Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգևորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, և մաղթում արիություն ու ոգու կորով»:

Նույն շարքից