Զինված խմբի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը համեմատար ավելի վատ է, քան մինչ այդ էր: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանը, մասնավորապես, հայտնել է, որ Վ.Շիրխանյանը գանգատներ ունի սրտից, ոտքերում ցավեր ու թմրածություն ունի, ջերմություն ունի: Ս.Ոսկանյանը հավելել է, որ միշտ էլ իր պաշտպանյալը բարձր ջերմություն է ունեցել: