Հասարակություն 

Ուկրաինական բանակը վերածվել է վարձկանների հավաքածուի

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ստորագրել է օրինագիծ, որում մասնավորապես նշվում է, որ Դոնբասի աշխարհազորայինների յուրաքանչյուր ոչնչացված ռազմական տեխնիկայի համար ուկրաինական ուժայինները կստանան լրացուցիչ դրամական պարգեւատրումներ:

 

Մասնավորապես ոչնչացված ռազմական ինքնաթիռի համար կհատկացվի 121 հզ գրիվին, հրթիռային համակարգի համար 54 հզ գրիվին, տանկի համար՝ 48 հզ գրիվին, հետեւակի մարտական մեքենայի համար՝ 42 հզ գրիվին:

 

Ավելի վաղ Յացենյուկը բարձրացրել էր զինծառայողների աշխատավարձը: Մարտական գործողություններին մասնակցող զինվորականները ստանում են երկու անգամ բարձր աշխատավարձ, բացի այդ յուրաքանչյուր օր մոտ 62 դոլար հավելավճար:

Մարտական հաջող գործողությունների արդյունքում բրիգադը ստանում է 365 հզ գրիվին, գումարտակը՝ 243 հզ, վաշտը՝ 60 հզ գրիվին:

Նույն շարքից