Թաիլանդում մասնավոր դպրոցներից մեկի հանրակացարանում բռնկված հրդեհի արդյունքում առնվազն 17 աշակերտ է զոհվել, այս մասին հայտնում է BNO գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով ժամը 23:00-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ 20:00):
Բոլոր զոհերն աղջիկներ են՝ 5-12 տարեկանե: Կա երկու անհետ կորած: 5 աշակերտուհի լուրջ տուժել են, իսկ 14-ին հաջողվել է անվնաս դուրս գալ հանրակացարանից: