Մյունխենից Վանկուվեր թռչող Lufthansa ավիաընկերությանը պատկարող օդանավը ոչ ադեկվատ ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Համբուրգում: Ինչպես հայտնում է CBC News-ը, վերոնշյալ ուղևորը նախ փորձել է ծխել օդանավում, ապա ցանկացել է բացել օդանավի դուռը և դուրս գալ հենց թռիչքի ժամանակ:
Կարգազանց տղամարդուն օդանավի անձնակազմը կարողացել է վնասազերծել մյուս ուղևորների օգնությամբ: Վայրէջքից հետո հայտնի է դարձել, որ նա հոգեկան շեղումներ ունի: Վերջինիս հոսպիտալացրել են: