Հասարակություն 

Հարավային Սուդանի նախագահը խաղաղության պայմանագիր է կնքել ապստամբների հետ

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիպն ու ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաչարը պայմանագիր են կնքել շուրջ մեկ տար տեւող հակամարտությանն վերջ դնելու մասին:

Համաձայնությունը կայացել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում ընթացող բանակցությունների արդյունքում, որտեղ կողմերը պայմանավորվել են մարտի 5-ից դադարեցնել մարտական գործողությունները:

 

Նախնական տեղեկությունների համաձայն Սալվա Կիպը կպահպանի նախագահի իր պաշտոնն, իսկ ապստամբների առաջնորդը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հարավային Սուդանի հակամարտությունը սկսվել էր մեկ տարի առաջ, երբ փոխնախագահի պաշտոնից հեռացվել էր ապստամբների առաջնորդն, իս նախկինում ձեռք բերված համաձայնությունները պարբերաբար խախտվել էին:

 

Նույն շարքից