Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ 2015-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 79 միլիոն դոլար:
Նա նշեց, որ պետական պարտքից 4 միլիարդ 602 միլիոն դոլար կառավարության պարտքն է. «Արտաքին պետական պարտքը կազմում է 4 միլիարդ 317 միլիոն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 761 միլիոն ԱՄՆ դոլար»:
Պարտքի բեռի մասով Ջանջուղազյանն ասաց, որ միջազգային ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Ջանջուղազյանը նաև ասաց, որ բյուջեն ամբողջովին կատարվել է, տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, ինչը եղել է գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների շնորհիվ: