Քաղաքական գլխավոր 

Բաքուն դեմ չէ ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելուն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը կարծիք են ձևավորել, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը:

«Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլյան վերջին դեպքերը հերթական անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրեցին հակամարտության վրա: Միևնույն ժամանակ Եվրոպան, ԱՄՆ-ը ինչպես նաև Ռուսաստանը կարծիք են ձևավորել, որ պետք է ուշադիր լինել այս հակամարտության մասով, և եկել է դրա կարգավորմանը ձեռնամոխ լինելու ժամանակը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններից մեկին՝ ԵԱՀԿ գործող ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելուն, ապա Մամեդովն ասել է, որ Բաքուն դեմ չի դրան:

Նույն շարքից