Քաղաքական 

Թուրքիան սպառնում է Եվրամիությանը

Անկարան կարող է դադարեցնել Եվրամիության հետ բոլոր համաձայնագրեր, եթե Բրյուսելը շարունակի երկակի ստանդարտների քաղաքականություն վարել: Նման հայտարարությամբ TRT-ի հետ հարցազրույցի ժամանակ հանդես է եկել Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլուտը:

Նա նշել է, որ Անկարան մասնավորապես կարող է սառեցնել Մաքսային միության իրագործումը: Բուլուտն  ամեն դեպքում չի կոնկրետացրել, թե ինչից է դժգոհ իր երկրի ղեկավարությունը:

Նշենք, որ Անկարան և Բրյուսելը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման հարցում, քանի որ ԵՄ-ն պնդում է, որ թուրքական իշխանությունները պետք է փոփոխություններ կատարեն հակաահաբեկչական օրենսդրության մեջ, ինչը Անկարայի սրտով չէ:

Նույն շարքից