Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի Էրդողանի հետ համագործակցությունից, որպեսզի մասնակից չլինի վերջինիս կեղտոտ և արյունոտ գործերին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ժողովուրդների դեմոկրատիա ընդդիմադիր կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդագը:
Նա RT-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Անկարայի գործընկերները հաճախ են աչք փակում Էրդողանի արածների վրա՝ փաստացի օգնելո վերջինիս. «Նրանք Թուրքիայի հետ կապված են տարբեր տարիների համագործակցությամբ և պայմանավորվածություններով: Այդ երկրները ճիշտ կվարվեն, եթե հրաժարվեն Էրդողանի հետ համագործակցությունից: Աշխատելով արյունոտ ձեռքերով իշխանությունների հետ՝միջազգային հանրությունը մասնակից է դառնում այդ գործին»,-ասել է Յուքսեքդագը՝ հավելելով, թե թուրքական ընդդիմությունն արդեն երկար տարիներ է խոսում Էրդողանի և ահաբեկիչների համագործակցության մասին: