Ստամբուլում ընթացող հումանիտար հարցերով Համաշխարհային գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իբր Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար՝ հայկական կողմին մեղադրելով ատոմակայանի ռադիոակտիվ տարրերն անօրինական կերպով օգտագործելու մեջ:
Նրա խոսքերով, մեր խորհրդարանականներ հաստատել են, որ Հայաստանն արդեն միջուկային զենք ունի ուստի միջազգային հանրությանը պետք է ուշադրություն դարձնի հարցի վրա: Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանից միջուկային վտանգ կա, ինչը պետք է դադարեցվի: