Հասարակություն 

Հրազենային զենքով հարձակում՝ Ֆրանսիայում իշխող կուսակցության գրասենյակի վրա

Այս գիշեր հրազենային զենքից մարտական փամփուշտներով կրակել են Ֆրանսիայում իշխող Սոցիալիստական կուսակցության Գրենոբոլում գտվող  գրասենյակի վրա: Այս մասին ասված է կուսակցության առաջին քարտուղար Ժան-Կրիստոֆ Կամբադելիսի հայտարարության մեջ:

Նշվում է, որ շինության ճակատին մնացել են միջադեպի հետքեր:

Կամբադելիսը հավելել է, որ վերջին շրջանում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ավելի ու ավելի հաճախ են դառնում թիրախներ, սակայն այս գիշեր հանցագործները  անցել են բոլոր սահմանները:

Նա կոչ է արել իշխանություններին լրջորեն զբաղվել հարցով քանի դեռ զոհեր չկան:

Նույն շարքից