Հասարակություն 

Միայն անցած տարի 42 արագաչափ և 13 տեսանկարահանող սարք է շահագործման հանձնվել

Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկայի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ այսօր Հանրապետությունում շահագործվում է 179 արագաչափ սարք, որոնցից միայն 102-ը գտնվում է մայրաքաղաքակ Երևանում:

Ինչ վերաբերում է տեսանկարահանող սարքերին, ապա դրանցով կահավորված է 114 խաչմերուկ և 4 փողոցի առանձին հատվածներ:

Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ 2015 թվականի ընթացքում տեսանկարահանող սարքերով կահավորվել է Երևանի 13 խաչմերուկ, Երևան մոլ առևտրի կենտրոնի հարակից տարածքը:

Իսկ ինչ վերաբերում է արագաչափերին, ապա անցած տարի շահագործման է հանձնվել 42 նման սարք, որոնցից 18-ը՝ Երևանում:

Նույն շարքից