Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, ոչ շարունակական և անհուսալի: Նման հայտարարությամբ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով, շփման գծում վերջին սրացումը ցույց տվեց, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն հուսալի չէ և կարող է բերել բռնության ու ռազմական բախումների. «Բոլորն են հասկանում այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, ոչ շարունակական և անհուսալի»,-Մամեդյարովի խոսքերեն է մեջբերում ՌԻԱ Նովոստնին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Վերջինս նշել է նաև, որ խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է հանգստություն և խաղաղություն բերել ողջ տարածաշրջանին: