ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոստանտին Զատուլինը՝ ի պատասխան հարցին՝ տեղի արդարադատությանը կհանձնե՞ն, արդյոք, Գյումրիի ողբերգության մեջ մեղադրվող Պերմյակովին,պատասխանել է.
«Զինվորին «հանձնել» չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որը նա կատարել է նախքան սպանությունը, գտնվում է ռուսական օրենքի շրջանակներում. խոսքը դասալքության մասին է:
Սակայն դատը կանցնի Հայաստանում, մեր ռազմաբազայի տարածքում: Այն բաց կլինի հայկական լրատվամիջոցների եւ հանրության համար, խոստանում եմ նունիսկ դատարանի դահլիճից դուրս մեծ էկրաններով գործընթացի հեռարձակում իրականացնել:
Հանցագործին պաշտպանելու ոչ մի ցանկություն չկա: Ես, օրինակ, իմ ձեռքերով կմասնատեի նրան եւ հազիվ թե Ռուսաստանում ինչ որ մեկը նրան համակրում է», - հայտարարել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ այլ հարց է. հավանաբար, չարժեր ձգձգել հայ ժողովրդի հասցեին ցավակցության արտահայտությունների հարցում.
«Սակայն ես կասկած չունեմ, որ Պերմյակովի վճիռը առավելագույնս խիստ կլինի: Այն ժամանաի, երբ արեւմտամետ վերնախավի ներկայացուցիչները ամբողջ ուժով փորձում են ժողովրդի շրջանում Ռուսաստանի նկատմամբ անվստահություն ներշնչել, չարժե նրանց մեր հասցեին չարախոսելու լրացուցիչ աիռթ ստանալ»: