Հասարակություն 

Տարեկան կտրվածքով կրճատվել է քրեակատարողական հաստատություններում պահվողների թիվը. Արթուր Օսիկյան

 Փետրվարի 3-ին կայացած ասուլիսում  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հայտնել է, որ 2014 թվականին Հայաստանի քրեակատարողական համակարգից տարբեր խախտումների համար հեռացվել է 24 աշխատակից:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են ստուգումներն ու ծառայողական հետաքննությունները քրեակատարողական հիմնարկներում, ընդ որում՝ մոտեցումը եղել է ավելի խիստ, քան նախորդ տարի: 157 աշխատակցի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, 24 աշխատակից հեռացվել է (2013թ. հեռացվածների թիվը տասնութն էր): Մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են նկատողություններ եւ պաշտոնի իջեցում:

Ինչպես հայտնել է Արթուր Օսիկյանը, տարեկան կտրվածքով կրճատվել է քրեակատարողական հաստատություններում պահվողների թիվը: 2015թ. հունվարի մեկին դրանց թիվը 3923-ն էր, իսկ ահա մեկ տարի անց՝ 3880-ը: Կրճատվել է նաեւ կանանց եւ անչափահասների թիվը: Դա պայմանավորված է համաներման կիրառմամբ:

Նույն շարքից