«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում է օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որևէ աշխատանք կատարելուց:
Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, և վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում