«Իրավունք» թերթը գրում է. «Դաշնակցական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»։ Հայտարարությունը բավական մեծ արձագանք է ունեցավ մամուլում։ «Իրավուքնին» հասած տեղեկություններով՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Արցախի քաղաքական որոշ շրջանակների, ինչպես նաև Արցախի ՀՅԴ խմբակցության համար եղել Է անսպասելի։
Խմբակցությունը դեռ չի էլ քննարկել այս որոշումը, քանի որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը հանդիպել, բարեկամական մթնոլորտում զրուցել Է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են քննարկել գործադիրի անդամները, մեզ չհաջողվեց պարզել։ Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանին տեղյակ Է պահել իր մտադրության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում