Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանն ավարտել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, նշելով որ Սիրիայում առկա ողջ քիմիական զենքն ոչնչացվել է, ծրագիրն ու նպատակն իրակացվել ու ոչ մի լուրջ խնդիր այլեւս գոյություն չունի:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում թունավոր քլորի կիրառումն փորձում են օգտագործել Սիրիայի դեմ ճնշումներ իրականացնելու նպատակով, այնինչ, սիրիական կողմը այն երբեք չի կիրառել:
Դեկտեմբերի կեսերին սիրիական իշխանությունները հայտնել էին, որ քլորով հարստահարված զենքն հայտնվել է ԻՊ գրոհայինների ձեռքում:
Հիշեցնենք, որ 2014թ-ի հունիսին հայտարարվել էր, որ քիմիական զենքը դուրս էր հանվել Սիրիայի տարածքից ու պատրաստ է ոչնչացման, որն իրականացվելու էր ամերկյան ռազմանավում տեղակայված հատուկ լաբարատորիայում: