Ինչպես հաղորդում է ուկրաինական «Տելեգրաֆ» պարբերականը, Սաուդյան Արաբիան Ուկրաինայի գյուղատնտեսության զարգացման նպատակով կարող է հատկացնել 1 միլիարդ վարկ:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գյուղնախարար Ալեքսել Պավլենկոն, նշելով որ երկու երկրների միջեւ բանակցությունների մասնակցելու է նաեւ համաշխարհային արժույթային բանկը:
Հուվարի վերջերին Ուկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել էր, որ երկրի բյուջեի կարգավորման ու ազային դրամի կայունացման նպատակով իշխանությունները 15 միլիարդ դոլար երկարաժամկետ վարկեր ձեռք բերելու նպատակով բանակցություններ են վարում միջազգային դոնորների հետ:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, Միջազգային վալյուտային բանկի ու մի շարք երկրների հետ բանակցությունների արդյունքում առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինան հույս ունի ստանալ 13-15 միլիարդ դոլար: