Միջազգային Քաղաքական 

Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

Այսօր՝ մայիսի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի նոր՝ 65-րդ  կառավարության կազմը, որն ավելի վաղ ներկայացվել էր վարչապետ Բինալ Յիլդիրիմի կողմից:

Վարչապետի տեղակալներ Թուգրուլ Թյուրքեշը, Մեհմետ Շիմշեկը, Նուման Քուրթուլմուշը պահպանել են իրենց պաշտոնները: Նոր փոխվարչապետեր են նշանակվել Վեյսի Կայնակը և Նուրատտին Ջանիկլին:

Իրենց պաշտոնները պահպանել են նաև արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Ներքին գործերի նախարար Էֆկան Ալան, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը:

Սպասվում է, որ այս շաբաթ կառավարությունը կհրապարակի իր ծրագիրը:

Նույն շարքից