Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ԻՊ խմբավորման ահաբեկիչները համացանցում տարածել են տեսաժապավեն, որում հավաստիացնում են, որ այրել են ավելի վաղ գերված հորդանանյան օդաչուին:
Հիշեցնենք, որ Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռի օդաչուն դեկտեմբերին գերվել էր ահաբեկիչների կողմից: Կադրում երեւում է բանտախցում փակված տղամարդ, որին բենզինի միջոցով այրում են:
Ավելի վաղ ԻՊ ահաբեկիչները նրա ազատ արձակման համար պահանջել էին Հորդանանյան բանտերից ազատել մի շարք ահաբեկիչների: Սակայն փոխանակման բանակցությունները մտել էին փակուղի: