«Ես հաճույքով եմ ընդունել Հայաստան ժամանելու իմ գործընկերոջ հրավերը, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային արդյունավետ կապեր»,-այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստան այցով գտնվող Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Էդելգարդ Բուլմահնը:
Նա նշեց, որ Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում քննարկված առանցքային թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է եղել. «Հանդիման ժամանակ ես Բունդեսթագի անունից հայտնեցի, որ Գերմանիայի խորհրդարանը սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքեր, ինչի արդյունքում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերվեց հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն»:
Տիկին Բուլմահնն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ու չի լուծվելու ռազմական ճանապարհով ուստի անհրաժեշտ է, որ կողմերը հավատարիմ մնան զինադադարի ռեժիմի պահպանմանը:
Ինչ վերաբերում է մշտադիտարկման մեխազնիմների ներդրմանը, ապա դա, Բունդեսթագի փոխխոսնակի խոսքերով, թույլ կտա խուսափել հակամարտության գոտում իրավիճակի հետագա թեժացումից. «Հույս ունենք, որ հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորրվածությունը հիմք կհանդիսանա հետագայում բանակցությունները վերսկսելու համար, որոնց հիմքում ընկած կլինեն ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկած սկզբունքները»: