Հասարակություն 

Ես հիմա սեմինար եմ անցկացնում, շատ զբաղված եմ, ոչ մի բան չեմ արել. Աստղիկ Գևորգյանը`՝ Բերձորում լրագրողների նկատմամբ գործադրված բռնության մասին

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ասաց , որ ժուռնալիստների միությունը «Հիմնադիր խորհրդարանի» կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ որևէ քայլ չի ձեռնարկել: 


Ժուռնալիստների միության կողմից դեպքի վերաբերյալ որևէ քայլ չձեռնարկելու պատճառն այն է, որ հունվարի 31-ը շաբաթ օր է եղել՝ ոչ աշխատանքային, իսկ դրան հաջորդող աշխատանքային օրերին՝ ընդհուպ այսօր Ժուռնալիստների միությունն «ավելի կարևոր» գործեր է ունեցել:


«Ես հիմա սեմինար եմ անցկացնում, շատ զբաղված եմ, ոչ մի բան չեմ արել և մինչև փետրվարի 5-ը զբաղված եմ լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգյանը: Նա նշեց, որ իր կողմից կատարվելիք առաջին քայլը պիտի լիներ այն, որ դեպքի վայրում եղած լրագրողներին հրավիրեր իրենց վարչություն:


«Բայց կարևոր հյուրեր ունեմ, Մեծ Բրիտանիայից փորձագետ է եկել, լուրջ մարդ է և ես չեմ կարող լրագրողներով զբաղվել»,- ասաց Գևորգյանը:

 


Իսկ այն  հարցին՝ ինչու Գևորգյանը շաբաթ օրը նույնպես որևէ քայլ չի ձեռնարկել՝ իմանալով դեպքի մասին՝ Գևորգյանը պատախսանեց. «Շաբաթ օրը ես տանն էի, ի՞նչ անեի»:

Սկզբանղբյուր` newsline.am

Նույն շարքից