Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, հորդանանյանօդաչու Մուազ ալ-Քասասբեհի սպանությունից հետո Հորդանանի իշխանությունները որոշում են կայացրել մահապատժի ենթարկել ԻՊ 6 ահաբեկիչների, որոնց թվում է նաեւ կին մահապարտ Սաջիդա ար-Ռիշաունին:
Ավելի վաղ ԻՊ ահաբեկիչները համացանցում տեղադրել էին տեսաժապավեն, որում իրականացվում էր հորդանանյան օդաչուի ողջակիզումը: ԻՊ ահաբեկիչները խոստովանել են, որ օդաչուն սպանվել էր դեռեւս հունվարի 3-ին:
Նա գերեւվարվել էր դեկտեմբերի վերջին Ռաքքա քաղաքում ինքնաթիռի խփվելուց հետո: