Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հույս ունեն. Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հույս ունեն: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները տարածաշրջան արտակարգ այցի հետ կապված ծրագրեր չունեն: Հունիսին նախանշված գագաթաժողովի նախապատրաստման նպատակով համանախագահները, ըստ նախագահների պայմանավորվածության, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հույս ունեն: Մեր նպատակն է՝ հող նախապատրաստել համակողմանի խաղաղ համաձայնագրի տանող բանակցությունների համար»,- ասել է Ուորլիքը:

Նույն շարքից