Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Սիրիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում եւ Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:

«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որեւէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով եւ կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:

Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Նույն շարքից