Հասարակություն 

Մայիսի 30-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի մայիսի 30-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը՝ Մյասնիկյան-Հերացի փողոցների խաչմերուկից Գայի պողոտա ուղղությամբ՝ Կենդանաբանական այգու հարեւանությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Նույն օրվանից Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը: Նշված վայրում երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նույն շարքից