Քաղաքական 

Սամվել Բաբայանի պարտքերը մարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարևոր հարցը, որը, թերևս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են:

Թերթի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաև բանկերին է եղել, իսկապես մարվել են: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանին ունեցած պարտքերը Սերժ Սարգսյանն է իր միջոցներով մարել տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից