Քաղաքական գլխավոր 

Հրայր Թովմասյանի նոր՝ ավելի բարձր պաշտոն են խոստացել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է, նախապատրաստվում Է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից Է և առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։

Նման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող Է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող Է դառնալ Հրայր Թովմասյանը։ Ասում են, վերջինս արդեն սկսել Է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից