2015 թվականի փետրվարի 14-ին Վերոնայում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ:
Նշենք, որ Վերոնան Ռոմեոյի և Ջուլիետի ծննդավայրն է, որտեղ էլ պատրաստվում է մեծ շուքով տոնելու Սուրբ Վալենտինի օրը:
Քաղաքի հենց կենտրոնում՝ Պյացցա Սինորի հրապարակում երեկոյան տեղի կունենա կենդանի երաժշտության Live in Love փառատոնը և մթերքների համտեսման արարողություն: Քաղաքի կենտրոնում նաև տեղի կունենա «Ի սրտե համբույր» անունը կրող միջոցառումը, զույգերը մեկ րոպե տևողությամբ կհամբուրվեն:
Տոնի կուլմինացիան կդառնա «Սիրո հառաչ» կոնֆետիի համազարկը: Բացի այդ, տոնի շրջանակներում սիրահարներին սպասվում են զեղչեր քաղաքային հուշարձաններ այցելությունների համար և ներկայացումներ բաց երկնքի ներքո: