«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ-ն արտահերթ նիստում այսօր հավանություն կտա Ընտրական օրենսգրքին` 3-րդ ընթերցմամբ․ նիստը հրավիրված է բացառապես այդ նպատակով: Երրորդ ընթերցումն ուշացավ, որովհետև հնարավոր չեղավ այն 24-ժամյա ռեժիմով ընդունել` նախորդ հինգշաբթի, ինչի դեպքում, արտահերթի կարիք չէր լինի, և կտեղավորվեին մինչև հունիսի 1-ի ժամկետում։ Իսկ խմբագրական աշխատանքները կատարում են մի քանի գերատեսչություններ միաժամանակ` ԱԺ արձանագրային բաժին, արդարադատության նախարարություն, կառավարչության իրավաբանական, լեզվաբանական բաժիններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում