«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր Էին գողացել։ Անհանգստացած գյուղացիները մի քանի օր քուն ու դադար չունեին, վախենում էին մյուս անասուններին ազատ արձակել։
«Բարբարոսություն, ուղղակի բարբարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել, որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են։ Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա»,– սրտնեղած պատմում էին գյուղացիները։ Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն Էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է։ Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2 հազար 200 դրամով, ես էլ այղ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության։ Երբ որ դեպքը եղավ, մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից, և խնդրել ենք հետևել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվի։ Էդպես իմացանք։ Այս գործը պետք է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում