Քաղաքական 

Էրդողանը սկսել է բացահայտ սպառնալ Եվրամիությանը

Թուրքական խորհրդարանը կարող է արգելափակել միգրացիոն խնդիրների լուծմանն ուղղված ԵՄ-ի հետ համաձայնագիրը, եթե  Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն չունենան առանց վիզայի մուտք գործել ԵՄ տարածք: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Եթե դա տեղի չունենա, որևէ լուծում, որևէ օրենք դուրս չի գալու Թուրքիայի խորհրդարանից»,-ասել է Էրդողանը Ստամբուլում ընթացող հումանիտար հարցերով Համաշխարհային գագաթաժողովի ժամանակ:

Էրդողանը նաև հավելել է, որ թուրքական կողմը դեռ գումար չի ստացել ԵՄ-ից, որը նախատեսված է միգրացիոն խնդրի լուծման համար:

Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը հուլիսի 1-ից ուժի մեջ չի մտնելու:

Նույն շարքից