Քաղաքական 

Արևմուտքին չի հաջողվի ստիպել Ռուսաստանին հրաժարվել ազգային շահերից. Լավրով

Միակողմանի պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը չի կարող Մոսկվային ստիպել հրաժարվել իր ազգային շահերից և սկզբունքներից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մադյար նեմզեթ» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Լավրովը հերթական անգամ նշել է, որ Ռուսաստանը չի քննարկել ու չի պատրաստվում է քննարկել այն պայմանները, որոնց դեպքում հակառուսական պատժամիջոցները չեղյալ կհամարվեն և խորհուրդ է տվել այդ հարցով դիմել նրանց, ովքեր ձեռնարկել են այդ պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ նա ասել է, թե հավատում է, որ հնարավոր է հաղթահարել այս բացասական հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ կողմերին շատ կապող թելեր կան՝ տնտեսական, պատմական և զուտ մարդկային հարցերում:

Նույն շարքից