Տնտեսություն գլխավոր 

ԵՏՄ-ն խորհրդակացություն է սկսում Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար

Հունիսին Թեհրանի հետ ոչ պաշտոնական խորհրդակցություններ կսկսվի, որի նպատակը կլինի Եվրասիական տնտեսական միության երկրների  և Իրանի միջև ժամանակով համաձայնագրի հիմքով ազատ առևտրի գոտի ստեղծելը: Այս մասին հայտնել է ԵՏՄ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Նիկիշինան նշել է, որ խոսքը չի վերաբերում ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրին, քանի որ նման համաձայնագիր ստորագրելու համար ավելի երկար ժամանակ է պետք և ավելի մեծ ծավալի աշխատանք, իսկ համաձայնագիրը, որի մասին խոսվում է, նախորդելու է արդեն նման գոտի ստեղծելու համաձայնագրին:

Ամեն դեպքում, նրա խոսքերով, այս խորհրդարկցությունների արդյունքում հնարավոր կլինի որոշակի քայլեր կատարել մաքսային տուրքերի նվազեցման հարցում. «Սրանք ոչ պաշտոնական խորհրդարկվություններ են: Մենք հավանաբար հունիսին կսկսենք դրանք»:

Նույն շարքից