Սպորտ գլխավոր 

Մխիթարյանը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ինչի համար շնորհակալությունէ  հայտնել բոլորից:

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալ եմ բոլորի ֆուտբոլիստներին, այս զարմանալի ընտրության համար», -գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հայազգի կիսապաշտպան դարձավ 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Նույն շարքից