Քաղաքական 

Ընտրական օրենսգիրքն ընդունվեց

Այսօր՝ մայիսի 25-ին, պատգամավորները ձայների 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ  երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրնենքերի նախագծերի փաթեթը:

Մինչև քվեարկությունը հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկրորդ ընթերցումից հետո նախագծում տեղ են ունեցել խմբագրական փոփոխություններ, շտկումներ, վրիպակների վերացում, որոշ հոդվածների մասերի տեղաշարժեր, որոշ նախադասությունների վերաշարադրում. «Մի կարևոր տող ենք ավելացրել՝ ընտրությունների ավարտին, երբ ամփոփվում են արդյունքները, պետք է առանձին ևս մեկ տվյալ հրապարակվի, որպեսզի պարզ լինի, թե որ դեպքերում է սարքն ավտոմատ կերպով ճանաչել անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և որ դեպքերում է մուտքաագրումը եղել ձեռքով»:

Նույն շարքից